երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Առաջնագծի վերաբերյալ որևէ հարց բջջային կապով չենք քննարկում, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի․ Սամվել Մարտիրոսյան

Առաջնագծի վերաբերյալ որևէ հարց բջջային կապով չենք քննարկում, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի․ Սամվել Մարտիրոսյան

Նույնիսկ Երևանում առաջնագծի վերաբերյալ որևէ հարց բջջային կապով չենք քննարկում, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի։ Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Երկու խոսքով զանգերի մասին․ այսօր նույնիսկ Երեւանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի։ Առօրեական խոսակցությունները, իհարկե, հանգիստ շարունակում ենք հեռախոսով խոսել։ Ինչքան շատ, էնքան լավ։ Բայց եթե առաջնագծից, անվտանգության կամ այլ նմանատիպ թեմաների մասին է խոսակցությունը գնում՝ ոչ հեռախոսով։ Օգտագործեք Վոթզապ, Տելեգրամ, Սիգնալ, թեկուզ Ֆեյսբուքի մեսենջերի զանգով։ Բայց դե էլի - չարժի շատ տարածվել»,- գրել է նա։

  • Կիսվել: