երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Առաջին զորամիավորումում մեկնարկել են ամփոփիչ քննությունները

Առաջին զորամիավորումում մեկնարկել են ամփոփիչ քննությունները

Առաջին զորամիավորումում մեկնարկել են ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ամփոփիչ քննությունները, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվում է, որ անցկացվել է շարային ստուգատես, ըստ մասնագիտական առարկաների՝ ստուգվել են զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները: Հրամանատարական կազմը բարձր է գնահատել զինծառայողների գիտելիքները, փաստել, որ ստորաբաժանումները պատրաստ են կատարել առաջադրվող խնդիրները:

  • Կիսվել: