ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջին զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Առաջին զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Առաջին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը ենթակա զորամասերի հրամանատարների և զորամիավորման վարչակազմի հետ դեկտեմբերի 28-ին անցկացրել է հավաք-խորհրդակցություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ցուցումներ են տրվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, քննարկվել առաջնահերթ խնդիրների լուծման տարբերակները։

Զորամիավորման հրամանատարը հրահանգներ է տվել նաև առաջիկա օրերին զորքերի զգոնության բարձրացման, անվտանգային խնդիրների կատարման վերաբերյալ։

  • Կիսվել: