հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը

Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հեղինակն առաջարկում է ամրագրել, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված այն զինծառայողների, որոնք չունեն ծնողներ, կին կամ զավակներ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նախատեսված ֆինանսական հատուցումը հավասարաչափ պետք է բաշխվի զինծառայողի հարազատ եղբոր և քրոջ միջև: Եթե կան եղբայրներ կամ քույրեր, այս դեպքում նույնպես հատուցումը պետք է տեղի ունենա հավասարաչափ:
 
Հատուցում է նախատեսված նաև այն անձի համար, որը զոհված զինծառայողի հետ համատեղ ունի զավակ: Համատեղ զավակ ունեցող, սակայն ամուսնալուծված կինը չի կարող համարվել շահառու:

Կառավարության ներկայացրած որոշ առաջարկներ հեղինակն ընդունել է:

Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

  • Կիսվել: