ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արագածոտնի մարզպետը պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները

Արագածոտնի մարզպետը պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները

Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանի հետ, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին ենք հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
 
Նա նշել է. ՛՛Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝
 
🇦🇲 Սևակ Հենրիկի Սահակյանը /Թալին համայնք/
🇦🇲 Զոհրաբ Աբրահամի Կիրակոսյանը /Աշնակ համայնք/
🇦🇲 Կարեն Յուրիկի Պետրոսյանը /Ներքին Սասնաշեն համայնք/
🇦🇲 Լեռնիկ Լևիկի Մխիթարյանը /Նոր Արթիկ համայնք/
🇦🇲 Վարազդատ Լևիկի Հովհաննիսյանը /Արագածավան համայնքի Արագածավան բնակավայր/
🇦🇲 Բաբկեն Արթուրի Պետրոսյանը /Արագածավան համայնքի Արագածավան բնակավայր/
🇦🇲 Ղուկաս Սամվելի Պողոսյանը /Արագածավան համայնքի Արտենի բնակավայր/
🇦🇲 Աբրահամ Արտաշեսի Բարնջյանը /Արագածավան համայնքի Արտենի բնակավայր/
🇦🇲 Աբրահամ Գևորգի Սադոյանը /Կոշ համայնք/
🇦🇲 Ռաֆիկ Քրիստաֆորի Գասպարյանը /Արուճ համայնք/
🇦🇲 Խաչիկ Պարույրի Բոցինյանը /Աշտարակ համայնք/
🇦🇲 Վարդան Գրիգորի Նորվարդյանը /Աշտարակ համայնք/
🇦🇲 Սեյրան Սրապի Ղարիբյանը /Աշտարակ համայնք/
🇦🇲 Կարեն Սերյոժայի Ծատրյանը /Աշտարակ համայնք/
🇦🇲 Գոռ Վիգենի Մանուկյանը /Ապարան համայնք/
🇦🇲 Վահրամ Տիգրանի Խաչատրյանը /Ապարան համայնք/
🇦🇲 Վահագն Աշոտի Սարգսյանը /Ապարան համայնք/
🇦🇲 Վահրամ Գեղամի Հովհաննիսյանը /Ապարան համայնք/
🇦🇲 Վահե Ներսեսի Աղաբաբյանը /Ապարան համայնքի Վարդենիս բնակավայր/
🇦🇲 Պողոս Արտյոմի Սարգսյանը /Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայր/
🇦🇲 Հովիկ Լյովայի Խաչատրյանը /Սասունիկ համայնք/
🇦🇲 Իսահակ Արթուրի Ղարիբյանը /Սասունիկ համայնք/
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝
🇦🇲 Միհրան Գագիկի Հարությունյանը /Մաստարա համայնք/
🇦🇲 Հովհաննես Մասիսի Մկրտչյանը /Վերին Բազմաբերդ համայնք/
🇦🇲 Վահե Էդիկի Վարդանյանը /Նոր Եդեսիա համայնք/
🇦🇲 Երվանդ Արծրունի Հովհաննիսյանը /Ավան համայնք/
🇦🇲 Սերյոժա Հայրապետի Փանոսյանը /Ապարան համայնք/
🇦🇲 Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը /Աշտարակ համայնք/
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Արիություն» մեդալով է պարգևատրվել՝
 
🇦🇲 Գևորգ Վանիկի Ասատրյանը /Աշտարակ համայնք/
 
Զինծառայողների հարազատների հետ զրույցում կարևորել եմ այն գաղափարը և սերը հայրենիքի հանդեպ, հանուն որի հերոսները չեն խնայել իրենց կյանքը:
 
Հայրենիքի պաշտպանության մարտերում արիաբար ընկած մեր հերոսների հիշատակը մշտապես բոլորի սրտերում և հոգիներում է լինելու, և ոչ մեկ, ոչ մի պարագայում չի մոռանալու նրանց սխրանքը:
 
Իմ զորակցությունն եմ հայտնում նահատակների ընտանիքներին և հավաստիացնում եմ, որ մշտապես լինելու եմ նրանց կողքին և աջակցելու եմ խնդիրների լուծմանը:
Հավերժ փառք ու խոնարհում՛՛:
 
 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: