շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արագածոտնի մարզպետը պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները

Արագածոտնի մարզպետը պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանի, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:
 
«Ինձ համար պատիվ է մեր հերոսների օջախներում լինելը: Այսօր այցելել եմ, որպեսզի իմ խոնարհումն ու պատրաստակամությունն ասեմ, որ ծառայելու եմ այս սրբավայր օջախներում: Ձեզ նման հերոսածին ընտանիքները պետք է ուղեցույց դառնան ապրողներիս համար: Խոնարհվում եմ մեր եղբայրների, հերոսների հիշատակի առաջ»,- ասել է մարզպետը զոհված զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը, ապա վերջիններիս է հանձնել հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալները:
 

 

 

  • Կիսվել: