շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արագածոտնի մարզպետն այցելել է հերոսների բնակարաններ, նրանց ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները

Արագածոտնի մարզպետն այցելել է հերոսների բնակարաններ, նրանց ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, համայնքների ղեկավարների և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչների հետ այցելել է հերոսների բնակարաններ, նրանց ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները: Այս մասին տեղեկանում ենք Արագածոտնի մարզպետարանից:
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝
 
🇦🇲 Իսրայել Գևորգի Կարապետյանը /Ոսկեթաս համայնք/
🇦🇲 Համլետ Կարենի Մեխակյանը /Կոշ համայնք/
🇦🇲 Գևորգ Գրիգորի Գևորգյանը /Ոսկեվազ համայնք/
🇦🇲 Հարություն Վաչագանի Մելքոնյանը /Օշական համայնք/
🇦🇲 Արտակ Սերոբի Սարգսյանը /Աշտարակ համայնք/
🇦🇲 Գոռ Սեյրանի Թումանյանը /Աշտարակ համայնք/
🇦🇲 Պատվական Արամի Ենգոյանը /Աշտարակ համայնք/
🇦🇲 Վահե Սարգսի Սարգսյանը /Աշտարակ համայնք/
🇦🇲 Գուրգեն Միքայելի Ավետիսյանը /Աշտարակ համայնք/
 
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, համայնքների ղեկավարների և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչների հետ այցելել է հերոսների բնակարաններ, նրանց ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:
Անմահացած զինծառայողների հարազատները մարզպետի հետ զրույցում պատմել են իրենց զավակների սխրանքների, հայրենիքին ու ծառայությանը նվիրվածության, նախասիրությունների ու որդիների այն նպատակների մասին, որոնք իրենք նախաձեռնել են իրագործել:
 
Մարզպետ Դավիթ Գևորգյանն իր խոնարհումն ու զորակցությունն է հայտնել նահատակների ընտանիքներին, նշելով, որ, մարզպետարանը և ինքն անձամբ, գործուն կերպով կաջակցեն այդ նպատակների իրագործմանը, այդ ու բոլոր այլ հարցերում կլինեն հերոսների ընտանիքների կողքին:
 
Հ.Գ. Մարզի զոհված հերոսների ընտանիքներին այցելությունները կլինեն շարունակական՛՛:

  • Կիսվել: