շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ապրիլյանից 4 տարի անց Յաշմայի բրիգադը, կրկին մեծաթիվ կորուստներ կրելով, վերածվում է անմարտունակ ստորաբաժանման. Աբրահամյան

Ապրիլյանից 4 տարի անց Յաշմայի բրիգադը, կրկին մեծաթիվ կորուստներ կրելով, վերածվում է անմարտունակ ստորաբաժանման. Աբրահամյան

Ադրբեջանի Յաշմայի (052) հատուկ նշանակության բրիգադը 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ստացած մեծաքանակ կորուստների արդյունքում անմարտունակ էր դարձել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

՛՛Վերջին տարիներին ոչ մի լուրջ մարտական գործողության չէր մասնակցել՝ վերականգնման/համալրման/ուսուցման փուլում էր։

Պատմությունը կրկնվեց, ապրիլյանից 4 տարի անց, Յաշմայի բրիգադը կրկին մեծաթիվ կորուստներ կրելով վերածվում է անմարտունակ ստորաբաժանման՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: