ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ապրիլյան պատերազմը կարելի էր կանխել, ինչպես և սեպտեմբերի 27-ին սկսվածը կարելի էր կանխել ցավալի զիջումներով. Փաշինյան

Ապրիլյան պատերազմը կարելի էր կանխել, ինչպես և սեպտեմբերի 27-ին սկսվածը կարելի էր կանխել ցավալի զիջումներով. Փաշինյան

Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ համագումարին արած հայտարարությանը, թե իր ՛՛թողած ժառանգությամբ Արցախը պետք է մնար հայկական՛՛։

Փաշինյանն աասաց. ՛՛Ես շատ զարմացա՝ տեսնելով այդ հայտարարությունը, քանի որ այն ուղիղ մեջբերում է 1997 թվականին Լևոն Տեր֊Պետրոսյանի գրված ՛՛Պատերազմ, թե խաղաղություն՛՛ հոդվածից։

Բացի այդ, Սերժ Սարգսյանը ասում է՝ Արցախը պետք է լիներ հայկական, բայց այդպես չէ։ Համաձայն վարած բանակցությունների՝ Լեռնային Ղարաբաղում պետք է ապրեր թե հայ, թե ադրբեջանցի բնակչություն, օրենսդիր իշխանությունում պետք է լինեին թե հայկական, թե ադրբեջանական քվոտաներ՛՛:

Փաշինյանը հավաստիացրեց, որ նախորդ իշխանությունները ՛՛Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս մնալու՛՛ հնարավորություն չեն թողել։

Ըստ վարչապետի՝ փաստացի այդ հայտարարությամբ Սարգսյանը մեղադրում է իրեն, քանի որ ինքը նախագահի բանակցածը չի շարունակել։

՛՛Ապրիլյան պատերազմը կարելի էր կանխել, ինչպես և սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմը կարելի էր կանխել ցավալի զիջումներով։ Ես ինձ չեմ ուզում արդարացնել, ինձ արդարացում չկա, բայց երբ բանակը զեկուցում է, որ ոչ մի քայլ հետ չենք կանգնելու, ես գա՞մ ասեմ՝ ժողովուրդ ջան, պետք է հանձնենք։ Բանակից այդ ժամանակ կգային կասեին՝ մենք նման բան ենք ասել վարչապետին, էս ինչ է անում։ Հիմա հետահայաց կարող ենք նայել, մեղադրել ինձ, բայց այդ նույն մեղադրանքը 2016-ի պատերազմի մասին էլ է, այդ պատերազմից էլ էր կարելի խուսափել՛՛,-ասաց ՀՀ վարչապետը:

 

  • Կիսվել: