շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ապրիլյան պատերազմը հետախուզական բնույթ ուներ. պետք է պատրաստվեինք հաջորդ պատերազմին. «ՀՀ»

Ապրիլյան պատերազմը հետախուզական բնույթ ուներ. պետք է պատրաստվեինք հաջորդ պատերազմին. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմը հետախուզական բնույթ ուներ: Չնայած հրադադարից հետո ադրբեջանական քաղաքական գործիչները միաձայն, բնականաբար ոչ առանց Ալիևի թույլտվության սկսեցին հայտարարել, թե Ադրբեջանն անկարող է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով, և Ալիևն այլևս իրավունք չունի խոսել Արցախին պատերազմով տիրանալու մասին, սակայն ակնհայտ էր, որ այդ պատերազմը վերջինս օգտագործեց զինված ուժերը վերազինելու և հաջորդ պատերազմին դաշնակից պետություններին ներգրավելու նպատակով:

Քառօրյա պատերազմում մեր ունեցած 100-ից ավել նահատակները իրենց հերոսական գործողություններով մեծ պատգամ թողեցին մեր ժողովրդին: Մենք պետք է պատրաստվեինք հաջորդ պատերազմին, և այդ ուղղությամբ սկսվեցին գործողություններ իրականացվել: Ապրիլյան քառօրյան, բազմաթիվ ուղերձներ ունենալուց զատ, հայկական կողմի համար հաղթանակ էր:

Քսան տարի անց Ադրբեջանը կրկին զգաց ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու իր անկարողությունը և դիմեց Մոսկվայի միջնորդությանը հրադադար հաստատելու համար՝ խնդրելով, որ հայկական բանակը դադարեցնի հակահարձակումն ու առաջխաղացումը և մնա այդ օրվա դիրքերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

  • Կիսվել: