ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ապրիլի 13-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ՊՆ

Ապրիլի 13-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ՊՆ

Ապրիլի 13-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ տեղափոխվել կայազորային հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու) նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: