ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ Անահիտ Ավանեսյանը՝ Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների վիճակի մասին

Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ Անահիտ Ավանեսյանը՝ Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների վիճակի մասին

Վիրավոր զինվորների առողջական վիճակն օրեցօր ավելի լավանում է և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր պացիենտի  վիճակն օրեցօր ավելի կայունանում է  և դեպի ապաքինում ենք գնում։ Որևէ մեկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ապրիլի 11-ին Տեղ գյուղում ռազմական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակին։

«Ում վիճակը թեթև էր` դուրս է գրվել կամ վերականգնողական ընթացքի մեջ է, բայց ծանր և ծայրահեղ ծանր  պացիենտները դեռ բուժման ընթացքի մեջ են։ 6 վիրավորներից 3-ը դեռ ստացիոնար բուժական օգնություն են ստանում»,- ասաց նախարարը։ 

 

  • Կիսվել: