շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անվտանգային կարիքները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք անում. Փաշինյանը չցանկացավ բացել փակագծերը

Անվտանգային կարիքները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք անում. Փաշինյանը չցանկացավ բացել փակագծերը

Անվտանգային կարիքները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք անում, բայց չեմ կարծում, թե կարող ենք շատ մանրամասներ ներկայացնել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Ֆրանսիայից Հայաստան սպառազինությունների մատակարարման գործընթացի առկայության մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց. «Գիտեք, որ պաշտպանության նախարարի այցեր են տեղի ունեցել Ֆրանսիա, և այդ այցերը մենք համարում ենք հաջողված և հույս ունենք, որ դրանք իրենց կոնկրետ արդյունքը կբերեն»:

  • Կիսվել: