ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Անվտանգ միջավայր» մրցույթում ՀՀ թիմը երրորդն է

«Անվտանգ միջավայր» մրցույթում ՀՀ թիմը երրորդն է

Ռուսաստանում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2020»-ի շրջանակներում կազմակերպված «Անվտանգ միջավայր» քիմիական հետախուզման անձնակազմերի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուս զինվորականների թիմը, տեղեկացնում է ria.ru-ն:

Երկրորդ տեղը կիսել են Չինաստանի և Բելառուսի թիմերը, իսկ երրորդը՝ Հայաստանի և Ուզբեկստանի: Գավաթներն ու մեդալները հաղթողներին հանձնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:

Նշենք, որ մրցույթին մասնակցել են ինը երկրի՝ Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Հայաստանի, Վիետնամի, Ուզբեկստանի, Լաոսի, Կամբոջայի և Մոզամբիկի թիմերը: 

 

 

  • Կիսվել: