շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անսթափ վարորդը վրաերթի է ենթարկել ՊՆ 6 ծառայողի ու դիմել փախուստի. կա 2 զոհ

Անսթափ վարորդը վրաերթի է ենթարկել ՊՆ 6 ծառայողի ու դիմել փախուստի. կա 2 զոհ

Այսօր՝ ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի ու դիմել է փախուստի։

2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։  Փաստի առիթվ հարուցվել է քրեական գործ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ու մյուս  տուժածները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։

Վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Կ. Մ.-ն հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Նա եղել է ոչ սթափ վիճակում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: