հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անհրաժեշտ է նաև խաղաղ պայմաններում վարչապետին օժտել գերագույն հրամանատարի լիազորություններով. Տոնոյան

Անհրաժեշտ է նաև խաղաղ պայմաններում վարչապետին օժտել գերագույն հրամանատարի լիազորություններով. Տոնոյան

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իր պաշտոնավարման շրջանում ԶՈւ վիճակը գնահատել է խաղաղ պայմանների համար բավարար, բայց անբավարար՝ ռազմական գործողությունների վարման առումով։ Նա անդրադարձել է նաև սահմանադրական ու իրավական կարգավորումներին.

«Այն, ինչի հետ ես, ԳՇ-ն, վարչապետն առնչվեց, շտապ փոփոխությունների կարիք ունի»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ պնդելով, որ մինչ այժմ արված օրենսդրական փոփոխությունները բավարար չեն. «Հրատապ անհրաժեշտություն է վարչապետին նաև խաղաղ պայմաններում օժտել գերագույն հրամանատարի լիազորություններով»։

 

  • Կիսվել: