Անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս 300 հազարական դրամ սոցիալական աջակցություն կստանան
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում որոշում կայացրեց, որով անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան:
Նախորդ որոշմամբ սահմանվել էր, որ անհետ կորած զինծառայողների ընտանիքներն այդ աջակցությունն ստանալու են մինչեւ հունվարը ներառյալ: Այժմ որոշվել է, որ աջակցություն կստնան նաեւ փետրվար եւ մարտ ամիսների համար:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ:
Այս որոշումը կյանքի կոչելու համար կպահանջվի լրացուցիչ 13,2 մլն դրամ: