շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անհետ կորած զինծառայողների ընտանիքները 300-հազարական դրամ աջակցությունը կստանան նաեւ նոյեմբերին եւ դեկտեմբերին

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները 300-հազարական դրամ աջակցությունը կստանան նաեւ նոյեմբերին եւ դեկտեմբերին

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիստում որոշեց անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը երկարաձգել եւս երկու ամսով՝ նոյեմբեր-դեկտեմբերին:

Նշենք, որ արդեն գործող կարգավորումներով նախատեսված է մինչև 2023թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Այս պահի դրությամբ, դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 54 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը պետք է դադարեցվեր նոյեմբերի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ:

Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 54 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար կազմում է 32.400.000 ՀՀ դրամ:

  • Կիսվել: