կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ. Նաիրի Սարգսյան

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ. Նաիրի Սարգսյան

Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարությունում հանդիպում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը:

Նա նշեց, որ հանդիպումը խնդրել են անհետ կորած զինծառայողների ծնողները:

Խոսելով  անհետ կորած զինծառայողների թվի մասին՝ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանք 275 են:

՛՛Մենք 1000-ից ավելի անհետ կործաներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիեր հայտնաբերվեցին՛՛,-ասաց Սարգսյանն ու հավելեց, որ 800-ից ավելի անհետ կորած համարվողների մարմինները նույնականացվել են, հուղարկավորվել:

Նաիրի Սարգսյանը նաև հայտնեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակում է այն անձանց այն թիվը, որոնց հիմնադրամից ամսական 300 հազար դրամ աջակցություն է տրամադրվել՝ այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողը անհետ կորած է համարվել:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը փաստաթուղթ էր հրապարակել, որում ներկայացված էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություն: Երրորդ նախագահի գրասենյակն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ փաստաթղթում անհետ կորածների թիվը նշված է 1064, մինչդեռ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր 321-ի անհետ կորածի մասին:

  • Կիսվել: