կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները

Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները

Կառավարությունն իր այսօրվա նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկուվ, ըստ որի 44-օրյա պատերազմի  հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս կստանան տրամադրվող սոցիալական աջակցությունը: 

Որոշման շրջանակներում վերը նշված անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է 6,6 մլն դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն:

Խոսքը 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքների մասին է, նրանք մարտ եւ ապրիլ ամիսներին կստանան 300-հազարական դրամ:

  • Կիսվել: