շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անհայտ կորած զինծառայողների հարազատներն այս պահին հանդիպում են ԱԱԾ տնօրենի հետ

Անհայտ կորած զինծառայողների հարազատներն այս պահին հանդիպում են ԱԱԾ տնօրենի հետ

Անհայտ կորած զինծառայողների հարազատներն այս պահին հանդիպում են ԱԱԾ տնօրենի հետ։

Հիշեցնենք, որ նրանք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային անվտանգության ծառայության դիմաց։ Ծնողները պահանջում էին հանդիպում ԱԱԾ տնօրենի հետ։

Անհայտ կորած զինծառայողների ծնողները լրագրողներին պատմեցին, որ իրենց որդիները Ցոր զորամասում էին ծառայում։ Որոնողական աշխատանքների արդյունքում 21 զինծառայողից միայն 9-ի մարմինն է հայտնաբերվել, որոնցից 8-ը նույնականացվել է։

Ծնողներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. ՛՛Հրամանատարները կան, որոնք վախկոտի նման փախել են՛՛։

Ծնողը նաեւ հավելեց. ՛՛Մինչեւ այսօր  անհայտ սպասում ենք։ ։ Եթե հրամանատարները տեսնում են մեզ՝ ի՞նչ են մտածում։ Ես տեսել եմ նրանց, դավաճանի հայացքով նայում են։ Ասում են մեզ՝ համբերությամբ զինվեք, մենք աշխատում մենք, բայց 10 ամիս է այդ արդյունք մենք չենք տեսնում։ 10 ամիս է՝ իմ երեխան չկա, անհայտ կորած է, թող մեկն ասի՝ քո երեխան զոհվել է, գերի է, մի բան պիտի ասե՞ն, թե՞ չէ։ Մինչեւ այս պահը որեւէ նույնականացում չկա, տա Աստված, որ նույնականացում չլինի, հույս ունենք, որ գերության մեջ է։ Չլինի այնպես, որ բերեն ու մի կտոր բան տան՛՛:

Նա ասաց, որ իրենց անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ որեւէ ցուցակ չեն տրամադրում։

  • Կիսվել: