ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անհապաղ հետ կանչել վարձկաններին․ «Հայաստանի Հանրապետություն»

Անհապաղ հետ կանչել վարձկաններին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան պատերազմում ջիհադիստ ծայրահեղականների մասնակցության փաստը հետեւողականորեն հերքող  Էրդողանն ու Ալիեւն այսօր արդեն ջանքեր չեն գործադրում այդ ուղղությամբ: Համացանցը ողողված է ադրբեջանական համազգեստներով եւ թուրքական դրոշներով Ադրբեջանի փողոցներում քայլող ջիհադիստ զինյալների լուսանկարներով: Ահաբեկիչների ներկայության մասին Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ Իրանի հայտարարություններից բացի, միջազգային համապատասխան կառույցներն այդպես էլ որեւէ միջոց չգործադրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի այդ գործողությունների վրա ներազդելու կամ դրանք դատապարտելու ուղղությամբ: Արդյունքում, պատերազմի ողջ ընթացքում Թուրքիան շարունակեց Սիրիայից եւ Լիբիայից վարձկանների տեղափոխումը հակամարտության գոտի: Պատերազմի ավարտից հետո միայն ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման աշխատանքային խումբը որոշեց հայտարարություն տարածել, որով արձանագրեց ջիհադիստ ծայրահեղականների ներկայությունը պատերազմական գոտում եւ կոչ արեց նրանց դուրս բերել այնտեղից»:

  • Կիսվել: