շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Անելու ենք այնպես, որ մեր զորակոչիկները ստուգումների համար չգան հասնեն Երևան. Նախարար

Անելու ենք այնպես, որ մեր զորակոչիկները ստուգումների համար չգան հասնեն Երևան. Նախարար

Զորակոչերի փորձաքնության մասով երկու պիլոտ ենք իրականացնում երկու մարզում՝ Լոռիում և Շիրակում՝ փոխգործակցության սկզբունքով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որպեսզի մեր զորակոչիկները ստիպված չլինեն գալ, հասնել Երևան, այստեղ գումար, ժամանակ հավելելյալ ծախսեն և անցնեն  համապատասխան ստուգումները։ Մենք գնահատել ենք համապատասխան հնարավորությունները՝ թե՛ սարքավորումների, թե՛ մասնագիտական»,-նշեց նա։

 Նախարարի խոսքով՝ ծրագրի հաջող ընթացքի պարագայում, հետագայում ընդհանուր փոփոխություններ կիրականացնեն։

«Լինելու ենք խստապահանջ, աշխատում ենք մեր բժշկական կենտրոնների հետ։ Պետք է որ ամեն բան լավ անցնի»,-հավելեց նա։

  • Կիսվել: