ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անելու ենք ամեն ինչ, որ փոփոխություններն իրենց նպատակին հասնեն. Դավիթ Տոնոյան

Անելու ենք ամեն ինչ, որ փոփոխություններն իրենց նպատակին հասնեն. Դավիթ Տոնոյան

Բոլոր փոփոխությունները, որոնք իրականացվում են, իրականացվում են հանուն  մեր կարողությունների բարձրացման: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք բանակում վերջին կադրային փոփոխությունները կնպաստեն մթնոլորտի փոփոխությանը:

«Մենք հույս ունենք, որ բոլոր փոփոխությունները , որոնք իրականացվում են, իրականացվում են հանուն մեր որակական կարողությունների բարձրացման։ Անելու ենք ամեն ինչ, որ այդ փոփոխություններն իրենց նպատակին հասնեն»,–ասաց Տոնոյանը։

Խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Տոնոյանը նշել է, որ այն վերահսկելի է և հարաբերական կայուն:

  • Կիսվել: