ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկնարկել է «Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլը. մասնակցում է  նաևՀՀ ԶՈւ գումարտակը

Մեկնարկել է «Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլը. մասնակցում է նաևՀՀ ԶՈւ գումարտակը

ՌԴ «Մուլինո» զորավարժարանում սեպտեմբերի 13-ին մեկնարկել է «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլը: Մարտական կրակով ուղեկցվող գործողություններին հետևել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլին ներգրավված են Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական օկրուգի միավորումներն ու զորամասերը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: Հայաստանը զորախաղին մասնակցում է տանկային, մոտոհրաձգային և հրթիռահրետանային ստորաբաժանումներից կազմված գումարտակի կազմով:

«Ուսումնամարտական գործողությունների հիմքում վերջին ռազմական գործողությունների փորձն է, մասնավորապես, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Մշակվել են նաև համատեղ զորքերի գործողությունների նոր տարբերակներ ու մեթոդներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ «Մուլինո» զորավարժարանը հնարավորություն է ընձեռում կազմակերպել զորավարժություններ` կիրառելով հրաձգային զինատեսակներ, ռազմական տեխնիկա, հրետանային ու ՀՕՊ համակարգեր, ավիացիա, ինչպես նաև «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ:

  • Կիսվել: