երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Անցկացվել են մարտական հրաձգության ցուցադրական պարապմունքներ

Անցկացվել են մարտական հրաձգության ցուցադրական պարապմունքներ

Հրաձգային զենքի տիրապետման գործնական հմտությունների կատարելագործման և զինծառայողների կրակային պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով, նոյեմբերի 6-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի հրաձգարանում անցկացվել են մարտական հրաձգության ցուցադրական պարապմունքներ՝ գիշերային պայմաններում, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Զինծառայողները հրաձգային զենքով կատարել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ՝ մարտավարական բարդ պայմաններում խոցելով հակառակորդի պայմանական թիրախները:

  • Կիսվել: