ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ (լուսանկարներ)

Անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ (լուսանկարներ)

Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով մայիսի 12-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի և ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ:

Բացազատվել են ուսումնական կետեր, ծառայությունների պետերը հրահանգավորել են զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգներից պաշտպանվելու միջոցներին։

 

 

  • Կիսվել: