շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անցկացվել է ԶՈւ-ում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն

Անցկացվել է ԶՈւ-ում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն։

ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել և քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։

Պաշտպանության նախարարը հրահանգել է հետևողական լինել կատարվող աշխատանքների հարցում և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար:

Արշակ Կարապետյանը նաև հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։

  • Կիսվել: