կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անցկացվել է ԶՈւ մարզական վաշտում զինծառայության նշանակման նպատակով քաղաքացիների ընտրության հանձնաժողովի նիստ

Անցկացվել է ԶՈւ մարզական վաշտում զինծառայության նշանակման նպատակով քաղաքացիների ընտրության հանձնաժողովի նիստ

Ամառային զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ:

Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովին ներկայացված 35 հայտերից ՀՀ ՊՆ 25.06.2018թ. N 8-Ն հրամանով հաստատված «Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխանած քաղաքացիների տվյալներն՝ այստեղ:

 

  • Կիսվել: