երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն

Անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն

ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը սեպտեմբերի 11-ին ԶՈւ գլխավոր շտաբում անցկացրել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Հավաք-խորհրդակցությունն անցկացվել է իրավաբանների գործառութային պարտականությունների կատարման և մասնագիտական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով: Հավաքի շրջանակում կազմակերպվել են քննարկումներ, ընդունվել մասնագիտական ստուգարքներ։

Ծառայության պետ, գնդապետ Կ․ Միրզոյանը, ամփոփելով հավաք-խորհրդակցության արդյունքները, հանձնարարականներ է տվել իրավական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

  • Կիսվել: