հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը

Անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը

Նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Քաղաքացիական բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ երկուսուկես տարի ռազմական գործը յուրացրած կուրսանտներն այսօր սպայական առաջին՝ լեյտենանտի ուսադիրներով երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին։

Հայոց բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նա վստահություն է հայտնել, որ ԲՈՒՀ-երում ճշգրիտ գիտություններն ու հումանիտար առարկաները յուրացրած, ռազմական գործը տեսական պարապմունքների և ուսումնավարժական հավաքի ընթացքում սերտած լեյտենանտները՝ դասակի հրամանատարները, նոր շունչ և որակ կհաղորդեն զինված ուժերին և կնպաստեն բանակի մարտունակության բարձրացմանը։

Նույն օրը ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի որոշման վիճակահանությունը։

 

  • Կիսվել: