հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անցկացվել է պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն

Անցկացվել է պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն

4-րդ զորամիավորման N զորամասում սեպտեմբերի 16-ին անցկացվել է պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

ՊՆ-ն նշում է, որ նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվոր:

  • Կիսվել: