երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն

Անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն

N զորամասում անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն:

Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զինծառայողներին շնորհավորել, խաղաղ և անվտանգ ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը:

Հանդիսավոր արարողության ավարտին զորամասի մի շարք սպաներ բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։

  • Կիսվել: