շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՄՆ սահմանային ծառայության ներկայացուցիչները եղել են հայ-ադրբեջականական սահմանի Երասխի հատվածում

ԱՄՆ սահմանային ծառայության ներկայացուցիչները եղել են հայ-ադրբեջականական սահմանի Երասխի հատվածում

Անցյալ շաբաթ Հայաստանում էին ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայության ներկայացուցիչները՝ քննարկելու սահմանային անվտանգության հարցերում համագործակցության հնարավորությունները։

Այս կառույցի միջազգային նախաձեռնությունները նպատակաուղղված են օրինական առևտուրն ու  ուղևորությունները դյուրացնող միջազգային համաձայնագրերի իրականացմանը, ինչպես նաև այդ նպատակին ծառայող համատեղ քայլերի ձեռնարկմանը։ 

Հայաստան կատարած այցի ընթացքում կառույցի պաշտոնյաները հանդիպեցին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին, այլ պաշտոնատար անձանց, դիտարկեցին աշխատանքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ու հայ-վրացական սահմանի Բագրատաշեն անցակետում և եղան հայ-ադրբեջականական սահմանի Երասխի հատվածում։

  • Կիսվել: