հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ Կանզաս նահանգի զինծառայողները և ՀՀ ՊՆ ներկայացուցիչները դիտարկել են առաջնորդման հարցերը

ԱՄՆ Կանզաս նահանգի զինծառայողները և ՀՀ ՊՆ ներկայացուցիչները դիտարկել են առաջնորդման հարցերը

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի զինծառայողները և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնագիտական փորձի փոխանակման շրջանակում դիտարկեցին առաջնորդման հարցերը և այդ հարցերում սերժանտական կազմի դերակատարմանն առնչվող տարբեր մոտեցումները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։

Հայ գործընկերները նաև կազմակերպեցին այցելություն Էջմիածին և Գառնի՝ ներկայացնելով Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։ Այս նախաձեռնությունը կյանքի կոչվեց Հայաստան-Կանզաս փոխգործակցության ծրագրի շրջանակում։ Ի դեպ, այս տարի նշվում է այդ փոխգործակցության 20 տարին։

 

  • Կիսվել: