ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

Ամառային զորակոչի կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

Զորակոչի անցկացման պատասխանատուների ուղեկցությամբ գնդապետ Մաքսվելը ծանոթացել է հավաքակայանում նորակոչիկների ընդունման, գրանցման, բժշկական զննության, COVID-19 թեստավորման, վիճակահանության, սննդի և կեցության ապահովման պայմաններին:

  • Կիսվել: