չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ամենապահպանողական քաղաքականությունը ես վարել եմ ՊՆ ոլորտում. վարչապետ

Ամենապահպանողական քաղաքականությունը ես վարել եմ ՊՆ ոլորտում. վարչապետ

Ամենապահպանողական քաղաքականությունը ես վարել եմ ՊՆ ոլորտում: Այս մասին այսօր Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Պն եմ նշանակել մի մարդու, ով մերժվածի օրոք ՊՆ առաջին տեղակալ է եղել, միակ մարդն է եղել, ով մերժվածի կառավարությունում ունեցել է նախարարի կարգավիճակ, իմ կառավարությունում նույնպես ունեցել է նախարարի կարգավիճակ, որովհետև ես կարծում էի, որ այսպիսի ռազմաքաղաքական իրավիճակում որ մենք ունենք, բանակում հեղափոխական միջամտություններ անելը կարող է նեգատիվ հետևանքների բերել:

Ես նկատի ունեմ,որ այն բանակը, որ մենք ունեցել են 2020-ին, նույնն է, որ ունեցել ենք 2018-ին՝ այն տարբերությամբ, որ այստեղ բարձրացվել են սպակայան կազմի ու շարքային կազմի աշխատավարձերը, ռազմական ծախսերը 20 և ավելի տոկոսով մեկ տարում աճել են, և մենք լուծել ենք բազմաթիվ հարցեր՝ սկսած կենցաղայինից՝ վարտիքից սկսած մինչև սնունդ, սպառազինություն և այլն: Իմ կանխավարկածը՝ ԶՈւ գործունեության, եղել է այն, որ այդտեղ քաղաքական ու հեղափոխական միջամտություններ պիտի չլինեն՛ծ,-հավելեց նա:

Փաշինյանն ասաց նաև, որ սպառազինության պլանն ու ռազմական գնումների պլանն իր օրոք չեն փոխվել:

 

  • Կիսվել: