ԱՄԷ-ում Սուրեն Պապիկյանը մասնակցել է Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ փետրվարի 19-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Միջազգային պաշտպանական համաժողովի բացմանը:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են անվտանգության և պաշտպանության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց լուծման ուղիները։