երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Ամառային զորակոչի թիվն ավելացել է, նույնն ակնկալում եմ ձմեռային զորակոչին». Պապիկյան

«Ամառային զորակոչի թիվն ավելացել է, նույնն ակնկալում եմ ձմեռային զորակոչին». Պապիկյան

Ամառային զորակոչի թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1/5-ով. հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ նույնն ակնկալում է նաև ձմեռային զորակոչին։ Նա նշել է, որ իր գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ. «Փորձում ենք վերանայել զորակոչի ձևն ու բովանդակությունը։ Հիմքում պետք է դրված լինի զինակոչիկի ֆունկցիոնալությունը»։ 

Ըստ նրա՝ կան զինակոչիկներ, որոնք, առաջին հայացքից, այսօրվա կառուցակարգերով պետք է ազատվեին զորակոչից, սակայն չեն տարբերվում մյուսներից ոչ իրենց աշխատանքային ոլորտով, ոչ զբաղվածությամբ. 

«Սա էապես կփոխի ընդհանուր պատկերն ու կբերի նրան, որ կլինի ավելի օբյեկտիվ զորակոչ»։

  • Կիսվել: