ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալմաթիում մեկնարկել են ԱՊՀ երկրների ԶՈւ 3-րդ ռազմամարզական խաղերը. մասնակցում են նաև զինծառայողներ ՀՀ-ից

Ալմաթիում մեկնարկել են ԱՊՀ երկրների ԶՈւ 3-րդ ռազմամարզական խաղերը. մասնակցում են նաև զինծառայողներ ՀՀ-ից

Ալմաթիում մեկնարկել են ԱՊՀ երկրների զինված ուժերի 3-րդ ռազմամարզական խաղերը, տեղեկացնում է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ մրցումները նվիրված են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 30-ամյակին: Մասնակցում են ավելի քան 250 զինծառայողներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:

Ղազախստանի ԶՈւ ցամաքային զորքերի դեսանտագրոհային զորքերի հրամանատար Ալմազ Ջումակեևն ասել է, որ խաղերի ընթացքում զինվորները ոչ միայն կատարելագործում են իրենց վարպետությունը, այլև շփման միջոցով ամրապնդում են բարեկամական հարաբերությունները:

 

  • Կիսվել: