Ալեքսանդր Լենցովն այսօր կժամանի Երևան ու կհանդիպի Սուրեն Պապիկյանի հետ
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն այսօր կժամանի Երևան և առաջիկա ժամերին կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը։