ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌՈ պետն ու  ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը նախագահի հրամանագրով պաշտոնանկ են արվել

ՌՈ պետն ու ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը նախագահի հրամանագրով պաշտոնանկ են արվել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալեքսան Ալեքսանյանին և Արթուր Բաղդասարյանին համապատասխանաբար ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի և պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից», և «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»,- մասնավորապես ասված է հրամանագրերում։

  • Կիսվել: