ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դավիթ Տոնոյան, ինչի՞ քո տղեն ինքնասպան չի լինում, իմ տղեն ինքնասպան ա եղել. սևազգեստ մայրը նախարարին

Դավիթ Տոնոյան, ինչի՞ քո տղեն ինքնասպան չի լինում, իմ տղեն ինքնասպան ա եղել. սևազգեստ մայրը նախարարին

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Ակցիայի մասնակիցներին իրենց մոտեցած ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին խնդրեցին իրենց պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցել. «Մենք պահանջում ենք, որ վարչապետը մեզ ընդունի, մենք պիտի լուրջ ձևով խոսենք իր հետ, սենց չի կարող շարունակվել։ Ինչքան պիտի մենք սենց անտարբերության մատնված լինենք, վերջապես էս երեխեքը հավի ճուտ չէին։ Արհամարհում եք»։ Ցուցարարները նշեցին, որ պատրաստ են անգամ գիշերը հանդիպել վարչապետի հետ։

Ալեն Սիմոնյանն էլ պատասխանելով հնչեցրած մեղադրանքներին, ասաց, որ համաձայն չէ,  թե արհամարհվում են։

Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, որ մի անգամ հանդիպել են վարչապետի հետ, ակցիայի մասնակիցները նշեցին. «Այո, հանդիպել ենք մի անգամ, բայց համարյա բան չենք խոսել, ինքն ա խոստումներ տվել»։

Ակցիայի մասնակիցները նաև նշեցին, որ ցանկանում են հանդիպմանը ներկա լինի Գլխավոր դատախազը, Պաշտպանության նախարարը, Քննչական կոմիտեի նախագահը։

«Պաշտպանության նախարարը հիմա արհամարհած ունի բոլոր ծնողներին, ոչ ընդունելություն կա, ոչինչ չկա։ Դավիթ Տոնոյան, ինչի՞ քո տղեն ինքնասպան չի լինում, իմ տղեն ինքնասպան ա եղել»,- նշեցինք նրանք

  • Կիսվել: