կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալբերտ Բաղդասարյանը ազատվել է ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից

Ալբերտ Բաղդասարյանը ազատվել է ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ալբերտ Բաղդասարյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Ալբերտ Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

  • Կիսվել: