շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ալաբինո» զորավարժարանում անցկացվել է համերգ ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթի մասնակցությամբ լուսանկարներ

«Ալաբինո» զորավարժարանում անցկացվել է համերգ ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթի մասնակցությամբ լուսանկարներ

Օգոստոսի 29-ին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի մարզական ավանում հայատարարվել է Հայաստանի օր, որի շրջանակում «Բարեկամության տանն» անցկացվել է համերգ ՀՀ ՊՆ երգի և պարի համույթի և ՌԴ-ում գործող «Նժդեհ» ազգային պարի անսամբլի մասնակցությամբ:

 

Բանակային միջազգային խաղերի մասնակիցներն ու հյուրերն ունկնդրել են հայկական մեղեդիներ, ոգևորությամբ ողջունել հայկական ռազմապարերն ու զինվորական երգերը:

«Բարեկամության տանը» հայկական տաղավարը կգործի մինչև խաղերի ավարտը: Տաղավարի ցուցանմուշները ներկայացնում են Հայաստանի պատմությունն ու մշակույթը:

 
 
 

  • Կիսվել: