երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ակնհայտ սուտ է, թե զորահավաքը պատերազմի ժամանակ կասեցվել է. մեր զինված ուժերը գրեթե կրկնապատկվեցին. Տոնոյան

Ակնհայտ սուտ է, թե զորահավաքը պատերազմի ժամանակ կասեցվել է. մեր զինված ուժերը գրեթե կրկնապատկվեցին. Տոնոյան

Ակնհայտ սուտ է, այդպիսի բան չկա, որ զորահավաքը կամ բանակի համալրումը պատերազմի ժամանակ կասեցվել է, այդպիսի բան չի եղել: Այս մասին այսօր ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով նրան, որ չարչրկված խոսակցություն կա, որ պատերազմի 4-րդ օրը դիտավորյալ զորահավաքը կանգնեցվել է:

«Համալրումն իրականացվել է պատերազմի ամբողջ ընթացքում, անգամ հետո:

Կարծում եմ՝ այդ շահարկումը կապված է կամավորական ջոկատների  ներգրվման կամ չներգրավման հետ: Պաշտոնական զորահավաքը երբեք չի դադարեցվել: Ո՞նց կարող էր նման բան լինել, երբ մեր զինված ուժերը գրեթե կրկնապատկվեցին»,-ասաց նախկին նախարարը:

Նա նկատեց, որ նոր զորակոչվողների ներդաշնակման շրջանը եղել է, բայց եղել է կարճ. «Որքան հնարավոր է, մենք ընթացքում երկարացրեցինք այդ ժամանակը: Եկեք այսպիսի գնահատական տանք՝ զորահավաքային խնդիրները պրոբլեմ են եղել:

  • Կիսվել: