ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Արցախում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Արցախում ժամկետային զինծառայող Աբրահամ Սադյանը ականի պայթյունից վիրավորում է ստացել: Այս տեղեկությունը Primenews.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հայտնի է, որ Սադյանը Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է։ Նրան վիրահատել են Մարտակերտում, այնուհետև տեղափոխել Ստեփանակերտի հոսպիտալ։

 Նրա ոտքը ծնկից ներքև անդամահատել են:

  • Կիսվել: