ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ ԱԱԾ տնօրենն ընդունել է Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը

ԱՀ ԱԱԾ տնօրենն ընդունել է Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում, որին ներկա էին երկու կառույցների բարձրագույն սպաներ, քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի պայմաններում հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտի խնդիրները և ազգային անվտանգության մարմինների կողմից ռազմական դրության պայմաններում իրականացվող աշխատանքներին վերաբերող մի շարք հրատապ հարցեր:

 

  • Կիսվել: