ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանը ընդունել է իր կորուստները․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը ընդունել է իր կորուստները․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը ընդունել է իր կորուստները։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ, փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ այս  գիշեր՝ 03։40-ի սահմաններրում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ,  սակայն թեժ մարտերի արդյունքում հետ է շպրտվել։ Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

Տավուշի մարզպետը կոչ է արել մարզի բնակիչներին պատսպարվել ապաստարաններում։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ մարտերը թուլացել են։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:

  • Կիսվել: