ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը տեխնիկա է կորցնում ամեն րոպե․ Սամվել Բաբայան

Ադրբեջանը տեխնիկա է կորցնում ամեն րոպե․ Սամվել Բաբայան

Արցախա-ադրբեջանական սահմանի մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել: Այս մասինա այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ադրբեջանը տեխնիկա է կորցնում ամեն րոպե: Մեր հաղթանակը պետք է լինի նա, որ հակառակորդը պարտադրված ստորագրի ու ավարտի»,- ասաց նա։

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի  զրահատեխնիկայի կորուստներ:

 

  • Կիսվել: